Վրաստանի զբոսաշրջային քաղաքները վերականգնվում են

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունը նախատեսում է քաղաքաշինության վերականգնման ծրագիր սկսել երկրի տասը քաղաքներում, ինչը նշանակում է խոշոր քաղաքների ամբողջական վերանորոգում։ Ցանկում ներառված է նաև Բորջոմի քաղաքը։

«Շատ լավ նախաձեռնություն ունենք, ցանկանում ենք այս տարի երկրի տասը քաղաքներում սկսել քաղաքաշինական մեծ ծրագիր, ինչ նշանակում է մեծ քաղաքների ամբողջական վերականգնում։

Մենք ընտրել ենք զբոսաշրջիկների համար ամենասիրված վայրերը, ինչպիսիք են Բորջոմին, Բակուրիանին, Ծղալտուբոն, Մեստիան, Կազբեգին, Քութայիսին, Բաթումին և այլն», — ասել է Ղարիբաշվիլին։