Վրաստանում 2-3 շաբաթից կգերիշխի COVID-ի «Կրակեն» ենթատեսակը. իմունոլոգ

Վրաստանում 2-3 շաբաթից, հավանաբար, կգերիշխի կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը, հայտարարել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։

Նրա փոխացմամբ՝ այսօր երկրում կա կորոնավիրուսով վարակված 500 դեպ, որից միայն 300-ն է հոսպիտալացված:

«Կորոնավիրուսի նոր ենթատեսակը XBB.1.5 («Կրակեն») ի տարբերություն «Օմիկրոն»-ի մյուս ենթատեսակների, բնութագրվում է արագ տարածմամբ: Հավանաբար, Վրաստանում 2-3 շաբաթից «Կրակեն»-ը կփոխարինի BA4-BA5 շտամին ու կդառնա գերիշխող։

«Կրակեն»-ը որպես նոր շտամ չի ավելացրել հոսպիտալացումների թիվը, սակայն պատվաստանյութերի արդյունավետությունը կտրուկ նվազել է»,- նշել է իմունոլոգը:

Ըստ նրա՝ ցավոք, 2023 թվականի հունվարին Վրաստանը ձեռք չի բերել նոր ենթատեսակին հարմարեցված երկվալենտ պատվաստանյութի որևէ չափաբաժին։ Նրա խոսքով, այժմ պետք է ավելի շատ շեշտը դնել հիվանդության վաղ ախտորոշման և բուժման վրա, որպեսզի կրճատվեն հոսպիտալացումները։