Բորջոմիի քաղաքացիներին 57 հազար լարի օգնություն է տրամադրվել

Բորջոմիի շրջանային ղեկավարությունը օգոստոսին 437 քաղաքացու 57 հազար 463 լարի օգնություն է հատկացրել:

Բորջոմիի գամգեբելի (Շրջանային խորհրդի ղեկավար) Դիմիտրի Կղիփիանիի հայտարարության համաձայն՝  ըստ առկա սոցիալական ծրագրի, օգնություն են ստացել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք,  նորապսակներ, նորածիններ, որբ երեխաներ:

«Բորջոմիի տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված ծրագիրը օգնություն է տրամադրում ոչ միայն սոցիալապես անապահով անձանց, այլև բնակիչներին: Քաղաքացիների իրավիճակի բարելավումը մեր առաջնահերթություններից է»,- ասվում է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան