Վրաստան է այցելել EBRD-ի նախագահը

Երկօրյա այցով Վրաստանում է Վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) նախագահ Սումա Չակրաբարտին:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:

Այցի շրջանակներում  Չակրաբարտին հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության անդամների հետ: EBRD-ի նախագահը կմասնակցի նաև ներդրողների խորհրդի նիստին, որը Վրաստանի վարչապետին կից գործող անկախ խորհրդակցական մարմին է։ Այն երկխոսություն է ծավալում անհատ ձեռներեցների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և Վրաստանի կառավարության միջև՝  ներդրումային ու բիզնես միջավայրը բարելավելու նպատակով:

Հատկանշական է, որ EBRD-ին Վրաստանում  մի շարք ծրագրերի խոշոր ներդրողն է: Այս պահի դրությամբ բանկի կողմից իրականացվող ֆինանսավորումը Վրաստանում կազմում է 3 միլիարդ դոլար:

Թողնել պատասխան