Ապրանքներ և ծառայություններ, որոնք թանկացել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ, 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 9,8 տոկոսով։ Սա նշանակում է, որ, եթե անցյալ տարի ապրանքներ ձեռք բերելու համար ծախսվել է միջինը 100 լարի, այժմ 9,8 լարիով ավել է պետք։

Ըստ Geostat-ի՝ վերջին մեկ տարում թանկացել են և՛ ապրանքները, և՛ ծառայությունները։

Geostat-ի տվյալներով, վերջին մեկ տարում աճել է ավելի քան 250 անուն ապրանքների և ծառայությունների գները։

Տարեկան գնաճի վրա ազդել են հետևյալ ապրանքների գների բարձրացումը.

  • սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների գնի 16,3 տոկոս աճ,
  • բնակարանային, ջրի, էլեկտրաէներգիայի և բնական գազի խմբում վճարի 15,8 տոկոս աճ,
  • տրանսպորտի արժեքի ավելացում 5,5 տոկոսով,
  • ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գինն աճել է 9,3 տոկոսով:

Ամենաշատը թանկացել են հետևյալ ապրանքները.

  • եգիպտացորենի ալյուր՝ թանկացել է 84 տոկոսով,
  • սոխ՝ թանկացել է 64 տոկոսով,
  • կարտոֆիլ՝ թանկացել է 47 տոկոսով:

Ամենաշատը բարձրացել են հետևյալ ծառայությունների գները.

  • միջքաղաքային հեռախոսի վճարները՝ ավելացել են 101 տոկոսով,
  • նոտարական ծառայություններ՝ 96 տոկոսով,
  • բնակարանի վարձավճար՝ 37 տոկոսով: