Ժամը 17:00-ի դրությամբ 171 բողոք է գրանցվել

Ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանի տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդհանուր առմամբ 171 բողոք է ներկայացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անա Միքելաձեի տեղեկատվությամբ, դրանք հիմնականում կապված են շրջիկ քվեատուփերի, ընտրատեղամասերի մոտ քարոզչության և այլնի հետ:

«Բողոքները համապատասխան տարածքային ընտրատեղամասերում, օրենքով նախատեսված ժամկետներում կուսումնասիրվեն»,- հայտարարել է Միքելաձեն:

ԿԸՀ-ն նաև «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից» տեղեկատվություն է ստացել, որ Մառնեուլիի #49 ընտրատեղամասում քաղաքացին, ամենայն հավանականությամբ, երկու անգամ է քվեարկել:

«Թեև խոսքը միայն մեկ դեպքի մասին է, հաստատման դեպքում, ընտրական ադմինիստրացիան օրենքով սահմանված ժամկետներում, համապատասխան արձագանք կտա»,- հայտարարել է Միքելաձեն: