Ակտիվությունն առաջին փուլի հետ համեմատ ավելի բարձր է. ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 17:00-ի տվյալները

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 47.31 տոկոս՝ 1 662 453  մարդ:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քեդայում՝ 58%, իսկ ամենացածրը՝ Ծալկայում՝ 37%:

Հատկանշական է, որ ընտրությունների երկրորդ փուլում ակտիվությունն ավելի բարձր է, քան առաջինի ժամանակ: Ընտրությունների առաջին փուլում ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել էր 38.16 տոկոս: