Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև

Մինչև սեպտեմբերի 14-ը Վրաստանի տարբեր շրջաններում հիմնականում սպասվում է անձրևոտ եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից interpressnews-ին  տեղեկացրել են, որ վաղը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Անձրև է սպասվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում: Արևելյան Վրաստանում՝  Կախեթիում, կարկուտ է կանխատեսվում:

Սեպտեմբերի 11-ին, ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 22-27 աստիճան տաքություն, իսկ արևելյան Վրաստանում՝ 26-30 աստիճան:

Սեպտեմբերի 12-14-ը ցերեկային ժամերին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 22-30 աստիճան, արևելյան Վրաստանում՝ 26-30, Թբիլիսիում ՝ 31 աստիճան տաքություն: