Վրաստանը կարող է օգտվել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի նախագահությունից. Բալայան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ֆրանկաֆոնիայի միջազգային գագաթաժողովի վերաբերյալ պատասխանեց վրաստանյան լրատվամիջոցների հարցերին: Պատասխանելով Ալիք մեդիայի հարցին, թե ինչ է Հայաստանն առաջարկում Վրաստանին որպես նախագահ երկիր, Բալայանն ընգծեց.

«Մեր վրացի գործընկերները պետք է որոշեն, թե ինչքանով են ցանկանում ներգրավված լինել: Նրանք այժմ ունեն դիտորդի կարգավիճակ, իսկ լիարժեք անդամակցությունը նախատեսում է որոշակի փուլեր: Եթե Վրաստանը որոշել է փոխել իր կարգավիճակը, հաշվի առնելով հայ-վրացական եղբայրական հարաբերությունները, կարծում եմ դա պետք է անել Հայաստանի նախագահության շրջանում: Հետո, թե ինչ հնարավորություններ կբացվեն Վրաստանի առջև, դրանք հստակ ամրագրված են տարբեր փաստաթղթերում»: