Սիղնաղիի Տիբաանի գյուղում գայլը երկու մարդու է կծել

Սիղնաղի շրջանի Տիբաանի գյուղում գայլը երկու մարդու է կծել:

Տեղացիները InterpressNews-ին ասել են, որ 60-ամյա տղամարդը հարսի հետ վաղ առավոտյան գոմը մտնելիս է եղել, երբ գայլը հարձակվել է նրանց վրա: Տուժածները տեղափոխվել են Ծնորիի «Արքիմեդ» հիվանդանոց: Ըստ ականատեսների, տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում: Լրատվամիջոցների տեղեկատվությամբ, նրանք քիչ առաջ դուրս են գրվել հիվանդանոցից։

Տիբաանի բնակիչները կոչ են անում տեղի իշխանություններին են՝ քայլեր ձեռնարկել, քանի որ, ըստ նրանց, գյուղում հաճախակի են նման դեպքեր գրանցվում։