Զուրաբիշվիլին կհաղթի միայն ընտրությունները կեղծելու դեպքում․ ընդդիմադիրներ

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու վերաբերյալ իշխող «Վրացական երազանք»-ի որոշումը ընդդիմադիր գործիչները համարում են «երկրի շահերին վնասող որոշում»։

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններում հաղթելու միայն մեկ շանս ունի, եթե ընտրությունները ամբողջությամբ կեղծվեն:

«Եթե դա տեղի չունենա, ապա այս թեկնածուն հաղթելու շանսեր չունի»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Խորհրդարանական փոքրամասնության անդամ Օթար Կախիձեն ընդգծել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահ ընտրելու դեպքում կտուժի հատկապես արտաքին ճակատը․ «նրա հայտարարությունները դեմ են պետականությանը»:

Հիշեցնենք՝ իշխող կուսակցությունը Զուրաբիշվիլիի թեկնածությունը պաշտպանելու մասին որոշումը կայացրել է կիրակի օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստում։ Rustavi 2-ի փոխանցմամբ, դա նշանակում է, որ Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը  կֆինանսավորվի այն նվիրատուների գումարներով, ովքեր պատրաստվում էին դրանք ծախսել «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուի օգտին: