«Թող խորհրդարանը Քութայիսիում». բողոքի ակցիա Քութայիսիում

Քութայիսիում բողոքի ակցիա է անցկացվում՝ խորհրդարանը մայրաքաղաք Թբիլիսի տեղափոխելու դեմ։

«Թող խորհրդարանը Քութայիսիում» արշավի շրջանակներում Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներում փակցվել են վրացի մի շարք հայտնի գործիչների (երգիչներ, գրողներ, նկարիչներ, պատմաբաններ․․․) լուսանկարներով պաստառներ: Շարժման մասնակիցները հայտարարում են, որ հիշյալ պաստառներն իրենց բողոքի ակցիայի խորհրդանիշներց են։

Գլխավոր ակցիան Քութայիսիի կենտրոնում տեղի է ունենալու մարտի 12-ին:

Հավելենք՝ Քութայիսիում խորհրդարանը աշխատանքները սկսել է 2010 թվականից: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ Քութայիսիում կառուցված խորհրդարանը նպատակ ուներ աշխուժացնել կյանքը քաղաքում՝ ի վերջո այ դարձնելով երկրի երկրորդ մայրաքաղաքը, սակայն 2012-ից «Վրացական երազանք»-ը գալով իշխանության, մշտապես օրակարգում է պահել տեղափոխման հարցը։

Սահմանադրությունում արված փոփոխությունների արդյունքում 2019-ին օրենսդիր մարմինը ելնելով մի շարք փաստարկներից աշխատանքը կրկին վերսկսեց մայրաքաղաք Թբիլիսիում:

Լուսանկարը՝ interpressnews-ից