Վրաստանն ունի ԵՄ-ի լիակատար աջակցությունը

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, Վրաստանն ունի Եվրամիության լիակատար աջակցությունը:

ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մեկ շաբաթ առաջ մեր քաղաքացիական ԵՄ դիտորդական առաքելությունը նշեց իր 14-ամյակը։ Մենք այստեղ ենք 14 տարի՝ աջակցելու կայունությանը:

Եվրամիությունը նույնպես ակտիվորեն մասնակցում է Ժնևի միջազգային քննարկումներին։ Մենք համանախագահում ենք այս քննարկումները։ Մենք նաև երկկողմանիորեն աշխատում ենք Վրաստանի հետ՝ ամրապնդելու նպատակով Վրաստանի դիմադրողականությունը տարբեր մարտահրավերների դեպքում»,- ասել է Հերչինսկին: