Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ համաժողովը Վրաստանում

Վրաստանը հյուրընկալել է Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ տարեկան համաժողովը, տեղեկացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Ըստ Վրաստանի կառավարության հաղորդագրության, համաժողովի խորագիրն է` «Համաշխարհային իրադարձություններ, որոնք փոխեցին քրեական արդարադատության համակարգերը»։

Վարչապետի խոսքով՝ իշխանության գալուց ի վեր, դատախազության համակարգի զարգացումը եղել է կառավարության անփոփոխ առաջնահերթությունը։

«Դատախազության համակարգի զարգացումը եղել է մեր մշտական ​​առաջնահերթությունը` մեր թիմի իշխանության գալուց ի վեր։ Մեր ժամանակներում դատախազության անկախությունը ճանաչվեց երկրի գերագույն օրենքով՝ Սահմանադրությամբ, և վերջինս դարձավ լիովին անկախ ինստիտուտ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր դատախազ պարոն Իրակլի Շոթաձեին և նրա պրոֆեսիոնալ թիմին»,- ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլիի խոսքով, զարգացման գործում ամենակարևորը միջազգային գործընկերների մշտական ​​աջակցությունն է։

«Վրաստանի դատախազության և Եվրամիության դատախազության միջև ապագա համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ մենք ևս մեկ քայլ կանենք դեպի մեր ընդհանուր նպատակները։ Սա մեծ պատիվ է մեզ համար», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։