Թբիլիսիում բնակարաններն ավելի կթանկանան

«Արսի» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Բեսո Օրթոիձեն հայտնել է, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում բնակարանները կթանկանան ևս 5 տոկոսով, հայտնում է BPN-ը:

Օրթոիձեն նշել է, որ անշարժ գույքի արժեքն արդեն աճել է մոտ 20-25 տոկոսով. տարեկան կտրվածքով բնակարանների գների աճը կկազմի մոտ 30 տոկոս:

«Նույնիսկ համաճարակի ժամանակ մենք ասում էինք, որ համաճարակի ավարտից հետո բնակարանների գները կբարձրանան։ Ճգնաժամային շրջանն ուղեկցվում է կասեցված տնտեսությամբ և գներով։ Դրան գումարվում է գնաճը, իսկ հետո ուկրաինական պատերազմը, ինչը հանգեցրել է շինանյութի թանկացմանը` ի վերջո ազդելով նաև բնակարանների գնի վրա»,- ասել է Օրթոիձեն։

Ըստ նրա, եթե Թբիլիսիի ծայրամասերում նախկինում մեկ քառակուսի մետրի գինը 500-600 դոլար էր, ապա հիմա դարձել է 700-800 դոլար։