Ձայնագրությունը չի համապատասխանում իրականությանը. Սաակաշվիլին և Ալասանիան հերքում են

Ժամեր առաջ տարածված ձայնագրությանն են արձագանքել ենթադրյալ մասնակիցները: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մորեղբայրը՝ Թեմուր Ալասանիան հերքել է ձայնագրությանն իր մասնակցությունը՝ նշելով, թե ուրիշի ձայնն է:

«Իմ և նախագահի միջև իբրև թե կայացած հեռախոսային զրույցն իշխանությունների արտադրանքն է, նրանց վերջին հիթը: Կսահմանափակվեմ երկու մեկնաբանությամբ միայն: Դրանք կամ կարծում են, թե մենք թուլամորթ ենք, խավարամիտ և կուլ կտանք այս ամենը: Դա իմ ձայն չէ, իմ խոսելաոճը չէ, հատկապես հայհոյանքները: Սպանություններ ընդհանրապես չեմ պատվիրում, առավել ևս հեռախոսով: Երևում է վատ դրության մեջ են ու պարտվելն անխուսափելի է»,- հայտարարել է Ալասանիան:

Թեմային անդրադարձել է նաև Սաակաշվիլին, որը ձայնագրությունները իրական չի համարել: