Սաակաշվիլիին կհարցաքննի Կիեւի դատախազությունը

Կիեւի դատախազությունը արտահանձնման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով, այսօր` փետրվարի 12-ին, հարցաքննելու է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին փոխանցում է ուկրաինական «УНН» պարբերականը:

«Սաակաշվիլիի արտահանձնման ընթացակարգերի հստակեցման նպատակով բացատրություններ տալու համար դատախազություն են կանչել»,- գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ մինչ այս Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին 3 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել:

Վրացական կողմը Ուկրաինային Սաակաշվիլիի արտահանձնման պահանջով դիմել էր 2017-ին, ինչից հետո Ուկրաինայի արդարադատության նախարարությունը սկսել էր արտահանձնման գործընթացը:

Լուսանկարը՝ georgianjournal.ge  կայքից

Թողնել պատասխան