Թբիլիսիի մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունն արդեն 3 անգամ տուգանվել է

Թբիլիսիի մանկապարտեզներին սնունդ մատակարարող «ՆԻԼԻ» ընկերությունը 2018 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում արդեն երեք անգամ տուգանվել է:

Սննդամթերքի ազգային գործակալությունից Allnews.geին փոխանցել են, որ «ՆԻԼԻ»-ն պիտակավորման կարգը խախտելու համար տուգանվել է 400 լարիով, խիստ անհամապատասխանություն արձանագրելու համար՝ 1200 լարիով, սննդում սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու համար՝ 1000 լարիով:

Նշվում է, որ ընկերությունը 2017-ին մանկապարտեզներին սննդամթերքի իրացման կանոնները խախտելու համար տուգանվել էր երկու անգամ (200 և 500 լարիով):

Գործակալության վիճակագրության համաձայն՝ 2018-ին վերահսկողություն է իրականացվել Թբիլիսիի շուրջ 157 մանկապարտեզներում, 2017-ին՝ 300:

Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge

Թողնել պատասխան