Գիրգվլիանիի գործն ու Դավիթ Շինարարը. Սաակաշվիլին հարցազրույց է տվել Ռուսթավի 2-ին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի ցանկացել  խոսել Սանդրո Գիրգվլիանիի սպանության մասին՝ ասելով՝ դրա ժամանակը չէ, քանի որ Վրաստանը մահանում է:

«Գիրգվլիանիի մահը ողբերգություն էր, սակայն չեմ պատրաստվում խոսել թեմայի շուրջ: Դուք հիմա մի մոլագար ունեք, ով դրանից հետո հարյուրավոր մարդկանց է սպանել, ոչնչացրել է Վրաստանի հատուկ ծառայությունները, հերոսներին բանտ է նստեցրել: Ոչնչացրել է Վրաստանի տնտեսությունը, 700 հազար վրացու ստիպել է հեռանալ երկրից: Արդեն, բավական է, կոկորդիս է հասել` խոսել  նորից Գիրգվլիանիի մասին: Գիրգվլիանիի մասին խոսելու ժամանակը չէ, երբ սպանել եք Վրաստանին: Խղճահարության ենթակա է մեր երեխան` Վրաստանը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը իր հարցազրույցում ասել է նաև, որ պատասխանատվություն է կրում Վրաստան պետության համար, քանի որ այն ստեղծողներից է իրեն համարում։

«Առաջին անգամ, դարեր անց, հավանաբար Աղմաշենեբելիից հետո, ես, ընկերներս վրաց ժողովրդի հետ վրացական պետականություն ստեղծեցինք: Դրանից շատ բաներ բխեցին, ինչպես եղավ, որ Դավիթ Աղմաշենեբելիի ժամանակ մեկին սպանեցին, մյուսի նկատմամաբ  սխալ դատավճիռ կայացրին: Այդպես էր, իհարկե, սակայն նրան դարեր անց Շինարար անվանեցին: Ջնջեցին այն հիշողությունները: Ես չեմ կարող համեմատվել նրա հետ ոչ մասշտաբներով, ոչ էլ խստությամբ: Չեմ ասում, որ մարդու մահը ինտրիգ է, սակայն երբ դա քաղաքական մանիպուլյացիա է առաջացնում, դա արդեն ինտրիգ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով Միխեիլ Սաակաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը 2018 թվականի հունվարի 5-ին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որը «Համաներման մասին» օրենքի համաձայն, վազել է՝ կազմելով 3 տարի:

Գիրգվլիանիի գործին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Թողնել պատասխան