Վրաստանում գազի սպառումն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով, ընթացիկ տարվա 7 ամսում գազի սպառումն աճել է տարեկան 23 տոկոսով։

Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում գազի սպառումը կազմել է մոտավորապես 1,7 մլրդ խմ, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1,4 մլրդ խմ։

Ի դեպ, Վրաստանի բնական գազի պահանջարկի 99,4 տոկոսը բավարարվում է ներմուծմամբ։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել էր, որ ընթացիկ տարվա 8 ամսում Ադրբեջանից Վրաստան գազի արտահանումն աճել է 12 տոկոսով՝ հասնելով 1,7 միլիարդ խորանարդ մետրի։