Ռոլանդ Ախալայան մեղավոր է ճանաչվել

Վրաստանի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  պատգամավոր Ռոլանդ Ախալայային:  Ինչպես նշվում է Վրաստանի գլխավոր դատախազի  հրապարակած հայտարարության մեջ,   Ռոլանդ Ախալայան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազի պաշտոնում (2009թ.) գերազանցել է ծառայողական լիազորությունները, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների խախտմանն ու վնաս հասցրել պետության շահերին:

Երկրի Գերագույն դատարանը Ռոլանդ Ախալայային մեղավոր է ճանաչել  ՔՕ-ի  333-րդ հոդվածի առաջին մասով: Այն ենթադրում է 30 հազար լարի տուգանք: Բացի այդ, Ախալայան   2 տարի և  3 ամիս ժակետով կզրկվի պատգամավորական մանդատից: Որոշումն ուժի մեջ է  հուլիսի 26-ից:  Տեղեկացնում է interpressnews-ը:

Տեղեկացնենք, որ Ռոլանդ Ախալայան նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման  տարիներին  Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի  և Պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայայի հայրն է:

Թողնել պատասխան