Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների թիվը մեծ չէ

Վրաստանում 2016թ.  խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի  ընթացքում անհամամետ քիչ խախտումներ են գրանցվել:  Այս մասին հայտարարել է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցություն» (ISFED) կազամակերպության գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն` ներկա քարոզարշավի ընթացքը համեմատելով 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի հետ:

Բենիձեն ներկայացրել է 2016 թ.  նախընտրական շրջանի  առաջին կիսամյակի հաշվետվությունը` նշելով, որ  2012 թ.  խախտումներն ավելի կոպիտ էին ու անհամեմատ շատ:

Կազմակերպության  ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ  2016 թ.  հուլիսի 1-ից 16-ն  ընկած ժամանակահատվածում քաղաքական նկատառումներից ելնելով` աշխատանքից ազատման 3, բռնության 2, ոչ  կոմպիտենտ   մարդու կողմից քարոզչություն իրականացնելու  5  և  վարչական ռեսուրսների օգտագործման 2 դեպք է գրանցվել:

Թողնել պատասխան