Կբացվեն բոլոր տեսակի արտադրամասերն ու խանութների մեծ մասը

Կառավարության որոշմամբ՝ մայիսի 11-ից բոլոր տեսակի արտադրամասերն ու խանութները կբացվեն: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ:

Ըստ նրա, մայիսի 11-ից կբացվեն բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշիկի:

«Մայիսի 11-ից մենք կբացենք բոլոր տեսակի արտադրամասերը: Կբացվեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցից մուտք ունեն: Սա չի վերաբերում առևտրային կենտրոններին», — ասել է Գախարիան: