Ի՞նչ սահմանափակումներ կվերացվեն Վրաստանում առաջիկայում

Կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրել է, թե առաջիկայում ինչ սահմանափակումներ կվերացվեն․

  • Մայիսի 11-ից կբացվի Թբիլիսի քաղաքի ելումուտը,
  • Մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի արտադրամասերն ու խանութները, բացի կոշիկի ու հագուստի խանութներից,
  • Մայիսի 14-ից կբացվի Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանիի շրջանը,
  • Մայիսի 18-ից կբացվի Մառնեուլին,
  • Հունիսի 15-ից կբացվեն տեղական տուրիստական ծառայությունները,
  • Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների: