Մարդկային կյանքից թանկ ոչինչ չկա. Կառավարությունը փակում է Մինդելի հանքը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ևս խոսել է Տղիբուլիի Մինդելի հանքավայրը փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ համապատասխան կառույցները կսկսեն աշխատանքները։

«Մեզ աշխատանքի պաշտպանության բարձր չափանիշներ են անհրաժեշտ: Օգոստոսի 1-ից սկսվում է մի կարևոր ծրագիր, որը ինձ հույս է տալիս, որ այս խնդիրը Վրաստանում մեկընդմիշտ կվերանա»,-ընդգծել է կառավարության ղեկավարը։

Երկրի վարչապետը նաև նշել է, որ հանքագործների աշխատավարձերը կփոխհատուցվեն։

«Որոշում ենք կայացրել բոլոր հանքահորերը փակելու մասին: Մարդկային կյանքից թանկ ոչինչ չկա։ Այս հանքը չի գործի մինչև հարուցված քրեական գործի և հանքի իրավիճակի հետ կապված միջազգային տեխնիկական փորձաքննության ավարտը: Դրա հետ մեկտեղ, մենք անպայման կպարզենք, թե արդյոք կատարվել են հաքափորերի հարցում մեր առաջ քաշած հանձնարարականները»,-հայտարարել է Բախտաձեն:

Հանքի փակման մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է նաև երեկ՝ Մինդելիի հանքում զոհվածների ընտանիքներին հղած ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտյան Տղիբուլիի (Իմերեթիի շրջան) Մինդելի հանքահորում տեղի ունեցած ողբերգական դեպքը 4 հանքահորի կյանք է խլել, 6-ը վիրավոր է:

Թողնել պատասխան