Իշխանությունը հանրային պաշտպանի թեկնածու չի առաջադրի. Մդինարաձե

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ հանրային պաշտպանի թեկնածու չի առաջադրելու:

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ օմբուդսմենի առաջադրման հարցն ամբողջությամբ կվստահվի ընդդիմադիր ուժերին և քաղաքացիական սեկտորին, բացառությամբ այն միակ դեպքի, երբ գործընթացի արհեստական ​​արգելափակում լինի, միտումնավոր թեկնածուներ չներկայացնելով` սաբոտաժ ընդդիմադիր սուբյեկտների կողմից։

«Ընդդիմության և քաղաքացիական սեկտորի հետ քննարկման հիման վրա այսօր պատրաստվում էինք, այս փոփոխություններին զուգահեռ, գրանցել նաև Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում օմբուդսմենի ընտրության բաց քվեարկության վերաբերյալ մշտական ​​նորմ։

Ավելին, այսօր քաղաքացիական սեկտորի հետ քննարկում եղավ այն մասին, որ ընդհանրապես, երբ պաշտոններում ընտրվում են կոնկրետ կառույցի ղեկավարներ և տարբեր պաշտոնյաներ, մի քանի դեպքերում, օրինակ՝ խորհրդարանի նախագահի մասով, լինի գաղտնի քվեարկություն, սակայն որոշում չենք կայացրել»,- ասել է Մդինարաձեն։

Ի դեպ, ներկայիս հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերին։ Խորհրդարանը պետք է ընտրի Լոմջարիային փոխարինողին՝ ամբողջական կազմի երեք հինգերորդ մասով կամ 90 ձայնով։ Այսօր քաղաքական սուբյեկտներից ոչ մեկը, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցութունը, խորհրդարանում չունի 90 պատգամավոր, ինչը նշանակում է, որ նոր օմբուդսմեն ընտրելու համար անհրաժեշտ են թե՛ «Վրացական երազանքի», թե՛ խորհրդարանական ընդդիմության անդամների ձայները։

Օմբուդսմենի ընտրությունը պետք է լինի թափանցիկ և ներառական. Դեգնան