Խազարաձեն կոչ է անում հետևել ԵՄ-ի օրինակին

«Լելո» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն սոցցանցերում գրառում է կատարել` կոչ անելով հետևել Եվրամիության օրինակին և Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել 30–օրյա վիզային ռեժիմ։

Մամուկա Խազարաձեի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի պատերազմի պատասխանատվությունը պետք է կրեն նաև իր քաղաքացիները։

«Եվրամիությունը որոշել է չեղարկել Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը։ Վրաստանը Ռուսաստանի հետ 365 օր առանց վիզայի ռեժիմ ունի.

Շտապ սահմանել 30-օրյա վիզային ռեժիմ, Պուտինի պատերազմի պատճառով պատասխանատվությունը  պետք է կրեն նաև նրա  քաղաքացիները։

Վրաստանի ազգային շահերը և երկրի սահմանները պետք է այսօր պաշտպանվեն` ինչպես երբեք», — գրել է Մամուկա Խազարաձեն։