Դպրոցներում նորից տնօրենների մրցույթ կհայտարարվի

Այն դպրոցներում, որտեղ մի քանի ամիս տևած մրցույթից հետո նոր տնօրեններ չեն ընտրվել, նորից մրցույթ կհայտարարվի, տեղեկացրել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին։

Ըստ Ամիլախվարիի՝ խոսքը շուրջ 1 000 դպրոցի մասին է։ Նախարարի խոսքով, մրցույթին կկարողանան մասնակցել ինչպես տնօրենի ատեստավորված, այնպես էլ՝ դեռևս ատեստավորում չանցած թեկնածուները:

«Առաջիկայում միանգամայն արդար, ներառական, թափանցիկ մրցույթներ կհայտարարվեն այն դպրոցներում, որտեղ ընտրությունը չի կայացել. բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր ունեն ատեստավորում, կամ ցանկանում են ատեստավորում ստանալ, հնարավորություն կտանք մասնակցել մրցույթին»,- ասել է Ամիլախվարին։

ԿԳ նախարարի խոսքով, մրցույթը կսկսվի մոտ ապագայում և առաջիկա 2-3 ամսում բոլոր դպրոցները տնօրեն կընտրեն։

Կրթական համակարգում փոփոխություններ են սպասվում