Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհը բաց է

Ձյան մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1 կմ-ից մինչև 50 կմ-ը (Խաշուրի-Ածկղուրի) հատվածում վերականգնվել է կցորդներով, կիսակցորդներով տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 ուղևորի համար նախատեսված ավտոբուսների շարժը։

Նշենք, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի (93 կմ -107 կմ) հատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։

Տեղեկությունը հաստատում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։