Նաթելաշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին անվստահություն է հայտնում ընտրությունների արդյունքների նկատմամբ և պահանջում է նոր ընտրություններ անցկացնել:

Նաթելաշվիլին պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, իսկ նախընտրական շրջանում աննախադեպ ընտրակաշառքներ են եղել: Երկրի գլխավոր լեյբորիստի խոսքով, պետք է զանգվածային ցույցեր սկսել: Նա նաև պահանջում է հաջորդ տարի խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակել:

«Այս արդյունքը պայմանավորված է թեկնածուների սխալ ընտրությամբ: Միխեիլ Սաակաշվիլիին ասում էի, որ Վաշաձեն խարիզմատիկ առաջնորդ չէ: Այս արդյունքը պայմանավորված է նրանով, որ ինձ չաջակցեցին և երկիրը թողեցին օլիգարխին: Իմ ընտրվելու դեպքում օլիգարխիկ ռեժիմը կվերանար 24 ժամում»,- հայտարարել է Նաթելաշվիլին: