Բուչայից առաջ Աբխազիա է եղել. ԱՄՆ նախկին դեսպան

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլիի խոսքով, վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին, քանի որ Բուչայից առաջ Աբխազիա է եղել:

«Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին, քանի որ ծանոթ են ռուսական ներխուժման դաժանությանը»,- գրում է Քելլին։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սոխումիի անկման 29 տարին։ Աբխազիայում ռազմական հակամարտությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում ապրիլին՝ ռուս-ուկրաինական պատերազմից մեկ ամիս անց, քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին էր հաղորդվել:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ենթադրությամբ` լուսանկարներում պատկերված մարդկանց սպանել են ռուս զինվորականները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սա ցեղասպանություն է անվանել։ Ռուսաստանը, սակայն, հերքում է այս մեղադրանքը:

Սոխումիի անկումից անցել է 29 տարի

Ապագան պատկանում է աբխազների և վրացիների միասնությանը. Ղարիբաշվիլի

Հարգանքի տուրք են մատուցել աբխազական պատերազմում զոհվածների հիշատակին