Ռուսթավիում ճանապարհային ոստիկանը տուգանել է այլ ճանապարհային ոստիկանի

Մայիսի 15-ին Ռուսթավի քաղաքում ճանապարհային ոստիկանը տուգանել է այլ ճանապարհային ոստիկանի: Այս մասին տեղեկությունը տարածել է Info Rustavi-ն:

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմի մեքենան բախվել է մի բեռնատարի, վիրավորներ չկան, թեթևակի վնասվել են մեքենաները:

Դեպքի առնչությամբ, վարչական իրավախախտման օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն, տուգանվել է ճանապարհային ոստիկանության անձնակազմի վարորդը:

Թողնել պատասխան