Պաշտոնական Երևանը աշխատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի ուղղությամբ. interpressnews.ge

Վրացական interpressnews լրատվական կայքը, հղում անելով Sputnik գործալությանը, հայտնում է, որ պաշտոնական Երևանն աշխատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի ուղղությամբ:

Այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք Վրաստանի անկախության 100 ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Թբիլիսի ժամանել, Փաշինյանը պատասխանել է.

«Վրաստան հնարավորինս շուտ կմեկնեմ: Այժմ ընթանում են այցի կազմակերպչական աշխատանքները: Երբ ամսաթվերի վերաբերյալ համաձայնության կգանք, ես անպայման կտեղեկացնեմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլին հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ կողմերը մոտ օրերին հանդիպման մասին համաձայնության էին եկել:

Ինչպես նաև, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի անկախության 100 ամյակի կապակցությամբ Վրաստան է հրավիրել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանին:

Թողնել պատասխան