«Հրապարակ»-ի տարածած տեսանյութի հետքերով. «Imedi TV»-ի կայքում այն բացակայում է

Հուլիսի 13-ի առավոտից համացանցում տարածվում է մի տեսանյութ, որը ենթադրաբար վերաբերում է Հայաստանի հուսիսարեւելյան հատվածում հուլիսի12-ի կեսօրից սկիզբ առած փոխհրաձգություններին: Հայաստանյան «Հրապարակ TV» կայքը եւս տարածել է տեսանյութը` «հարձակման կադրերով»:

«Հրապարակ TV»-ին որպես տեսանյութի աղբյուր է հղում վրաստանյան գործընկերներին գրելով. «Վրացի մեր գործընկերները «Imedi TV»-ից մեզ երեկվա հարձակման տեսանյութն են ուղարկել»: Հատկանշական է, որ Իմեդիի ինչպես կայքում, այնպես էլ եթերում նման տեսանյութ չի հրապարակվել: Ավելին, «Հրապարակ TV»-ի կողմից հրապարակված տեսանյութը տարածում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ:

Նշանակալի է նաև այն փաստը, որ վրացական իշխանամետ Imedinews կայքը վրացական մեդիաների շարքում առաջինն է, որ արագ անդրադառնում է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին զարգացվող իրադարձություններին, սակայն լրատվականի հրապարակած նյութերում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները: