Մասնակցիր ընտրություններին և շահիր Տեսլա. «Գիրչի» կուսակցության նախաձեռնությունը

«Մասնակցիր ընտրություններին և շահիր Տեսլա».«Գիրչի» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների համար «Տեսլա» ավտոմեքենաներ կխաղարկի: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

Ջափարիձեի խոսքով՝ մեքենաները կգնեն այն գումարով, որը կստանան պետության կողմից՝   ընտրություններին մասնակցելու համար կուսակցության ֆինանսավորման շրջանակներում:

Նրա խոսքով՝ խաղարկությանը մասնակցել կկարողանան բոլորը, ովքեր գրանցված են ԿԸՀ-ի ընդհանուր ցուցակում և հոկտեմբերի 31-ին կքվեարկեն իրենց նախընտրած կուսակցության օգտին։ Քվեարկությունից հետո խաղարկությանը մասնակցությունը հաստատելու համար քաղաքացին պետք է ընտրատեղամասի մոտ սելֆի անի և նկարը վերբեռնի ֆեյսբուքի անձնական էջում:

Ըստ Ջափարիձեի՝ իրենց կուսակցությունը չի ցանկանում վերցնել քաղաքացիների հարկերից ստացված գումարը և որոշել են այդ գումարով քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան բարձրացնել: