Հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի էներգետիկայի նախարարը

Սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Այս մասին Կալաձեն հայտարարել է էներգետիկայի նախարարությունում  անցկացված նիստի ընթացքում:  Նա  շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին` կատարած աշխատանքի և ցուցաբերած աջակցության համար: Կալաձեն նաև  նշել է, որ հպարտ է կատարած աշխատանքով ու  նման թիմում աշխատելու փաստով: Նա  վստահեցրել է, որ սկսված գործերը բարեհաջող ավարտ կունենան, կմշակվեն նորերը:

Իր հրաժարարկանի մասին է հայտարարել նաև Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի ցուցակում  Կախա Կալաձեն երկրորդ տեղում է: Ինչ վերաբերվում է Օթար Դանելիային` նախկին նախարարը ընտրություններին մասնակցում է որպես Մարտվիլիի և Աբաշայի  միացյալ ընտրատեղամասում  մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ նոր նախարարները կնշանակվեն 2 շաբաթվա ընթացքում:  Տեղեկացնւում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան