Վրաստանի ԿԸՀ –ը ընտրացուցակից հանել է «Գիրչի» կուսակցությանը

Վրաստանի Կենտրոնական  ընտրական  հանձնաժողովը  (ԿԸՀ )  ընտրացուցակից   հանել է  «Նոր քաղաքական կենտրոն — Գիրչի»  կուսակցությանը: ԿԸՀ-ից հայտնել են, որ  կուսակցությունը ցուցակից դուրս է եկել իր  նախաձեռնությամբ:

«Գիրչի»-ի ներկայացուցիչները մեկնաբանել են տեղի ունեցածը` նշելով, որ. «Գիրչին» ամբողջովին ձուլվել է  «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» բլոկում:  Մինչ այդ,    կուսակցության  ընտրություններին  պատրաստվում  էր մասնակցել 9-րդ համարի ներքո:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 8-ին  «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար»  բլոկը հրապարակել է  կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին 30 անդամների անունները:  Բլոկի շարքերում 28  տղամարդ եւ 2 կին է: Ընտրացուցակի առաջին համարում  ներկայացված է  Պաատա Բուրճուաձեի,  2-րդում`  «Քաղաքացիական հարթակ -նոր Վրաստան»  կուսակցության ղեկավար  Գիրոգի Վաշաձեի, 3-րդում՝  Բուրճուլաձեի խորհրդական (Արդարատության նախկին փոխնախարար) Դավիթ  Ջանդիերիի թեկնածությունը:

Պաատա Բուրճուլաձեն  ներկայացնելով ընտրացուցակը, ասել է. «Մենք մնացած ուժերից տարբերվում ենք նրանով, որ ինչ խոստանում ենք, իրականացնում ենք: Մեր նպատակն է ստեղծել պետություն, որը  կծառայի  ոչ թե քաղաքական գործիչներին, այլ ժողովրդին:  Բլոկի ընտրական ցուցակում «Գիրչի»-ի առաջնորդ  Զուրաբ Ջափարիձեն զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» բլոկը հիմնվել է օգոստոսի 18-ին:  Բլոկի  կազմում են «Շարժում-Պետությունը ժողովրդի համար»,  «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»  և «Նոր աջեր» կուսակցությունները:

Բլոկը  ղեկավարում է  նախկին օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին  անդամ Գիորգի Վաշաձեն:  Հիշյալ բլոկն ընտրություններին մասնակցում է առաջին  համարի ներքո: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, միավորվել են` ելնելով  ընդհանուր հետաքրքրություններից:  Դրանք են` ձգտում  դեպի արեւմուտք, Վրաստանում աղքատության վերացում  ու տնտեսության արագ զարգացում:

Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 8-ին:

Թողնել պատասխան