Վրաստանում 42 աստիճան տաքություն է սպասվում

Մինչև հուլիսի 9-ը Վրաստանում կպահպանվի բարձր  ջերմաստիճանը: Ըստ շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալների` հուլիսի 7-ին  Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը հասնելու  է 40-42 աստիճանի, լեռնային հատվածներում` 35- 37, սևծովյան ափերին` 33-35 աստիճան:

Արևելյան Վրաստանում հուլիսի 7-8-ին  ջերմաստիճանը կհասնի  34-39 աստիճանի:

Հուլիսի 8-ի օրվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 11-ը երկրում ջերմաստիճանը համեմատաբար  կնվազի, հնարավոր են կարճատև տեղումներ, որոշ շրջաններում հնարավոր է ամպրոպ, կայծակ, քամու ուժգնացում, ծովում` 2-3-բալանոց փոթորիկ:

Այդ օրերին սպասվող տեղումները կարող են նպաստել Վրաստանի գետերում ջրի մակարդակի ավելացմանը, լեռնային հատվածներում չի  բացառվում  սողանքների ակտիվացումը: