Բեռնատարը բախվել է ավտոբուսին. կան տուժածներ

Լուսանկարը՝ Աջարիայի հեռուստաալիքի

Բաթումիում բեռնատարը բախվել է ավտոբուսին, հաղորդում է Աջարիայի հեռուստաալիքը:

Տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Թամար թագուհու պողոտայում։

Վթարի հետևանքով տուժել են վարորդը և մի քանի ուղևոր: Նրանց տեղափոխել են կլինիկաներ։