Իրակլի Կոբախիձեն հանդիպել է սենատոր Ռոն Ջոնսոնի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայի, Մոլդովայի և Լիտվայի գործընկերների հետ միասին հանդիպել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոն Ջոնսոնի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների միջև ռազմավարական գործընկերությանը և հետագա համագործակցության հեռանկարներին: Կողմերն ընդգծել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ինտենսիվ և համակարգված համագործակցության կարևորությունը:

«Իրակլի Կոբախիձեն իր հերթին ներկայացրել է երկրում առկա և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի օրակարգը: Կողմերը կարևորել են Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա խորհրդարանական վեհաժողովի նշանակությունը: Սենատորը հինգ երկրների խորհրդարանների նախագահներին աջակցություն է հայտնել», — նշվում է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան