Նախագահն ուկրաինական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցություն է հայտնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

«Ես ցնցված եմ ուկրաինական ինքնաթիռի աղետից, որը մեծ թվով զոհերի պատճառ դարձավ: Ցավում եմ և կիսում զոհերի ընտանիքների և հարազատների տխրությունը այս ծանր պահերին», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ 167 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: