Թեհրանում ուկրաինական օդանավ է կործանվել. զոհվել է 180 մարդ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում թռիչքից րոպեներ անց կործանվել է «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը։

180 մարդ տեղափոխող Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում: Նշվում է, որ զոհվել են բոլոր ուղևորները։

Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է թռիչքից 2 րոպե անց, գետնին բախվելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, օդանավը մասնատվել է:

Հատկանշական է, որ ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։