Իվանիշվիլին այսօր կանդրադառնա նախընտրական քարոզարշավին

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալու է հոկտեմբերի 28-ին սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։

Հիշեցնենք՝ երեկ «Վրացական երազանք»-ի գրասենյակից հայտնել են, որ Իվանիշվիլին հոկտեմբերի 23-ին հարցազրույց է տալու «Իմեդի», «Ռուսթավի 2» և «TV Pirveli»-ի քաղաքական թոք շոուների հաղորդավարներին:

Կուսակցությունից տեղեկացրել են նաև, որ Բիձինա Իվանիշվիլին առաջիկայում ևս տարբեր ձևաչափերով շարունակելու է պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

Իշխող «Վրացական երազանք»-ը ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրել, աջակցում է անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիին։ Վերջինս մի շարք հարցումների համաձայն՝ ամենաբարձր վարկանիշն ունի։