Տեսանյութ. քաղաքապետն ուղիղ եթերում պատահական տաքսու վարորդից կարծիք է հարցնում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքում զբոսնելիս ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում խոսել է տաքսի ծառայության բարեփոխման ծրագրի մասին, այնուհետև զրուցել պատահական տաքսու վարորդի հետ: Կալաձեն ողջունելով վարորդին, հարցնում է՝ արդյո՞ք վերջինս արդեն ստացել է լիցենզիա, այնուհետև տեսնելով մեքենայում փակցված լիցենզիան՝ հարցնում է վարորդի կարծիքը՝ կապված բարեփոխումների հետ:

«Ինձ համար միայն ողջունելի է այն փաստը, որ լիցենզիա ստացած տաքսիների վարորդները մեքենան սպիտակ ներկելու անվճար հավաստագիր կստանան»,- ասում է վարորդը:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ տաքսի ծառայություն մատուցելու համար մինչև հոկտեմբերի 10-ը լիցենզիա ստացած վարորդները հնարավորություն կունենան սեփական ավտոմեքենան անվճար ներկել սպիտակ գույնով։ Քաղաքային իշխանությունների որոշմամբ, Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի կլինեն։