Ոչ ոք չի կարող խուսափել պարտքերը մարելու պարտականությունից. Քոբուլիա

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիայի խոսքերով, կառավարությանն ուղղված «Իբերիա» խմբի մեղադրանքները պարտքերի մարումից խուսափելու նպատակ ունեն: Այս մասին նախարարը հայտարարել է «Ռուսթավի 2»-ի կողմից հրապարակված հեռախոսային գաղտնալսումներին ի պատասխան:

Ըստ Գիորգի Քոբուլիայի, ոչ ոք չի կարող խուսափել պարտքերը մարելու պարտականությունից:

«Փաստ է, որ ընկերությունը ունի շատ մեծ պարտք: Սա հսկայական գումար է պետական բյուջեի համար: Նրանք պարտքեր ունեն նաև առևտրային բանկերում», — ասել է Քոբուլիան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռուսթավի 2»-ը հերթական սկանդալային ձայնագրությունն էր տարածել «Իբերիա» հեռուստաընկերության գլխավոր ֆինանսավորող «Օմեգա Գրուպ» ընկերության շուրջ գործարքների վերաբերյալ:

Ձայնագրության մեջ հեռախոսազրույց էր տեղի ունենում երեք անձանց միջև: Բիձինա Իվանիշվիլիի մտերիմ գործարար Վանո Չխարտիշվիլին խոսում էր «Օմեգա Գրուպ» ընկերության հիմնադրի հետ, զրույցին մասնակցում էր նաև գործարար, «Թբիլիսիի ծխախոտ» ընկերության սեփականատեր Իրակլի Չուբինաշվիլին:

Զրույցի հիմնական թեման ծխախոտի գների կարգավորումը, շուկայի վերահսկողությունն ու «Օմեգա Գրուպ»-ի բաժնետոմսերի բաշխումն էր:

Սա արդեն չորրորդ աղմկահարույց ձայնագրությունն է, որ «Ռուսթավի 2»-ը գտնում է «Իբերիա» հեռուստաընկերության վերաբերյալ: