Ինաշվիլի. «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության մեջ վտանգ եմ տեսնում

«Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին վտանգ է տեսնում «Գազպրոմի» հետ ստորագրված համաձայնագրից: Ինաշվիլին լրագրողների հետ զրուցի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է հրապարակել պայմանագիրը:

«Իշխանությունը, իսկ հատկապես Էներգետիկայի նախարարը խոսում էին այն մասին, որ սա օգտակար պայմանագիր է Վրաստանի համար, սակայն հանրությունը և քաղաքական գործիչների մոտ հարցեր է առաջացել: Այս պայմանագիրը գաղտնի է, ինչը` սխալ է: Այն պետք է հրապարակվի: Հետևաբար, եթե այն բաց լինի հասարակության համար և բացատրվի մանրամասնորեն, ապա այսպիսի տրամադրվածություն չի լինի: Ես, որպես Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, նամակ եմ ուղղել Էներգետիկայի նախարարությանը և խնդրել պայմանագրի պատճենը»,- հայտարարել է Ինաշվիլին:

Ինաշվիլին նաև խոսել է խորհրդարանական փոքրամասնության կողմից Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին խորհրդարան հրավիրելու մասին: «Եթե խորհրդարանական փոքրամասնությունը, կամ ընդդիմադիր կուսակցությունը նախարարին խորհրդարան է հրավիրում, նա պարտավոր է ներկայանա և բացատրի ամեն ինչ»,- ասել է Ինաշվիլին:

Թողնել պատասխան