Աջակցում եմ ժողովրդավարական Վրաստանին․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերհոֆշտադն արձագանքել է վերջին շրջանում Վրաստանում կատարվող իրադարձություններին, մասնավորապես բողոքի ցույցերին` իր էջում տեղադրելով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցը պատկերող տեսանյութ։

«Ահա թե ինչքան են մարդիկ մտահոգվում լիբերալ ժողովրդավարության մասին, եթե ինչ–որ տեղ և ինչ–որ պահի վերջինս վտանգվում է։

Աջակցում եմ ժողովրդավարական Վրաստանին», — գրում է Եվրախորհրդարանի պատգամավորն իր թվիթերյան էջում։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։