Կորոնավիրուսով վարակված 39 անձից 12-ը թոքաբորբ ունի. Գամկղրելիձե

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, կորոնավիրուսով վարակված 39 անձից 12-ը թոքաբորբ ունի:

Գամկղրելիձեն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ 3 քաղաքացու առողջական վիճակն է ռիսկային։

«Կորոնավիրուս ունեցող 39 անձից 1-ը Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում, 3-ը` Սաչխերեի հիվանդանոցում, 2-ը` Առաջին համալսարանական կլինիկայում, մնացածը` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է Գամկղրելիձեն: