Փոփոխություններ «փնտրող» ուսուցչի կարգավիճակ ստանալու կարգում

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այսուհետ Վրաստանում «փնտրող» ուսուցչի կարգավիճակ ստանալ կարող են նաև նրանք, ովքեր արվեստի կամ սպորտի բնագավառում մասնագիտական կրթությունը հաստատող վկայական ունեն։

«Փնտրող» ուսուցչի կարգավիճակը տրվում է նրան, ով ազգային ուսումնական ծրագրի համապատասխան առարկայի ուղղությամբ ունի առնվազն բակալավրի աստիճան, իսկ արվեստի և սպորտի պարագայում մասնագիտական ​​կրթության վկայական և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հանրակրթական հաստատությունում:

«Փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչը պետք է համապատասխանի ուսուցչի մասնագիտական ​​չափորոշիչներով սահմանված պահանջներին և անցած լինի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։