«Նոր աջերը» լքում է «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը

«Նոր աջեր» կուսակցության առաջնորդներից Մամուկա Կացիտաձեն  հայտարարել է, որ լքում է Պաատա Բուրճուլաձեի գլխավորած  «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Նրա պարզաբանմամբ, դաշինքը չի արդարացրել իրենց սպասելիքները։

«Դաշինքը, որ ուշացումով ստեղծվեց, ամենևին չարդարացրեց մեր սպասելիքները: Ընդհանրապես ընտրությունների նախաշեմին ստեղծված դաշինքների փլուզումն ընտրությունների ավարտին տրամաբանական է։ Ես դաշինքում մնալու անհրաժեշտություն  այլևս չեմ տեսնում, ինչը, անշուշտ, չի նշանակում, որ խզում եմ կապերը  դաշինքի այլ կուսակցությունների հետ»,- ասել է Կացիտաձեն՝ հավաստիացնելով, որ «Նոր աջեր»-ի քաղաքական ակտիվ շրջանը շարունակվում է հին ու նոր գործընկերների հետ։  Տեղեկացնում  է «news.ge»-ն:

Թողնել պատասխան